18-ամյա երիտասարդը դանակահարել էր 42-ամյա տղամարդուն
Նոյեմբերի 18-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բաղյան փողոցի թիվ 9 շենքի մուտքի մոտ մի խումբ անձինք ծեծել են մի տղամարդու և դանակահարել նրան: 42-ամյա տուժողը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ախտորոշվել էր պոլիտրավմա:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը կարճ ժամանակում պարզեց կատարվածի հանգամանքները։ Դեպքից ժամեր անց բաժնի քրեական հետախույզները Մոլդովական փողոցում հայտնաբերեցին և ձերբակալեցին 18-ամյա մի երիտասարդի։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
Հանգամանքները պարզվում են: