«Նիկոլին ու Աննային եմ դիմում, մարդուկնիկ մտցրեք ձեր ուղեղը. երբ էլ գաք, Եռաբլուրում ենք լինելու»
Քննչական կոմիտեում տեղի ունեցած ակցիայի ժամանակ Եռաբլուրում սեպտեմբերի 21-ին բռնության ենթարկված Գայանե Հակոբյանը, ով զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրն է, ասաց, որ երբ էլ Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը գա «Եռաբլուր» զինվորական պանթեոն, իրենց մուտքը փակ է լինելու այնտեղ:
«Խոսքս ուղիղ ուղղում եմ Նիկոլին ու Աննային՝ էդ ամենացածրախավ ու ամենանվաստ ընտանիքին: Չեմ վախենում էս բառերը ասելուց: Բոլոր էդ հատուկ օրերին, որ կուզենաք արարողակարգ անեք, իմացեք, միշտ այնտեղ սպասելու ենք ձեզ: Ու անկախ ամեն ինչից, անկախ էս դռներից, որ հիմա էստեղ ենք, մենք այնտեղ ենք լինելու ու ձեզ այնտեղ դիմավորելու ենք ամենավատ ձևով: Սա ուղղակի որպես կանոն՝ մարդուկնիկ մտցրեք ձեր ուղեղը»,- ասաց Գայանե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի, կառավարության անդամների ու Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավորների մուտքը սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն արգելելու համար զոհված զինծառայողների ծնողները ենթարկվել էին բռնության կարմիրբերետավորների կողմից:
Հարուցվել է քրեական վարույթ, որը, սակայն, ինչպես պնդում են ծնողները, ձգձգվում է: Այսօր նրանք ՔԿ-ի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում վարույթը կոծկելու ու փակուղի տանելու փորձերի համար: