Գիտնականները պարզել են առավելագույն տարիքը, որին կարող է հասնել մարդը
Սինգապուրյան Gero կենսատեխնոլոգիական ընկերության գիտնականները և Բուֆալոյի Roswell Park օնկոլոգիական համալիր կենտրոնի աշխատակիցները փորձ են անցկացրել՝ որոշելու տարիքային այն սահմանը, որին կարող է հասնել մարդը, ըստ shantnews-ի՝ փոխանցում է Аргументы и факты պարբերականը:
Գիտնականներն ուսումնասիրել են մարդու օրգանիզմի վերականգնվելու ունակությունը։ Արհեստական ինտելեկտի օգնությամբ գիտնականները կարողացել են հետազոտել մոտ 100 հազար կամավորի։
Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ 120-150 տարեկանում մարդու մարմինը կորցնում է վերականգնվելու ունակությունը:
Գիտնականները կարծում են, որ բժշկության և առողջապահության զարգացման ներկա մակարդակի պայմաններում այս տարիքը մարդու համար առավելագույն հնարավորն է։