Սննդաբանը նշել է քաղցրից հրաժարվելու հետևանքները
Բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան պատմել է, թե ինչպես է քաղցրավենիքից լիակատար հրաժարումն ազդում օրգանիզմի վրա։ Հետևանքների մասին հայտնում է RT-ն։
Ըստ փորձագետի՝ խոսքը գնում է այն աղանդերների մասին, որոնք շաքարավազ են պարունակում: Եթե հրաժարվենք նման քաղցրեղենից, ապա մեր օրգանիզմին մեծ լավություն արած կլինենք, նշել է բժիշկը։ Հատկապես ուշադիր պետք է լինեն ավելորդ քաշ, շաքարախտ և գլյուկոզայի անհանդուրժողականություն ունեցող մարդիկ:
«Եթե մենք պարզապես հրաժարվենք քաղցրավենիքից, տորթերից, շաքար չլցնենք սուրճի մեջ, ոչինչ չի ստացվի, քանի որ նույն ածխաջրերը կստանանք հացից, հացահատիկից, բանջարեղենից, մրգերից»,- ասել է Սոլոմատինան։
Բժշկի խոսքով, եթե անգամ ածխաջրերն ամբողջությամբ բացառեք սննդակարգից, մրգերն ու բանջարեղենը որոշ ժամանակով կփոխհատուցեն օրգանիզմում դրանց պակասը։
Ավելի վաղ դիետոլոգ, էնդոկրինոլոգ Նատալյա Լազուրենկոն հայտարարել էր, որ ալկոհոլը, տրանսճարպերը, տապակած և քաղցր մթերքները խաթարում են ուղեղի աշխատանքը։ Բացի այդ, ալկոհոլը նվազեցնում է նեյրոնների ակտիվությունը, հրահրում է տրամադրության վատթարացում և դեպրեսիա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը