Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել
Նոյեմբերի 13-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 2–րդ գումարտակի 2–րդ վաշտի ոստիկանները Արցախի փողոցում ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 24-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 7 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմնին:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: