6 զոհ, 53 վիրավոր․ Էրդողանը խոսել է Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Ստամբուլի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի, 53 մարդ վիրավորվել է։
Այս մասին Ինդոնեզիա ուղևորվելուց առաջ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա հայտարարել է, թե պայթյունի մեղավորներն արժանի պատի- կստանան։
«Նախնական տվյալներով՝ Իսթիքլալի պայթյունի գործում առկա են ահաբեկչության նշաններ»,-ասել է նա։