Բաժիններ՝

Կրակոցներով և նման գործելակերպով Ադրբեջանը փորձում է հնարավորինս անտանելի դարձնել կյանքն Արցախում. Արցախի ՄԻՊ․ news. am

Խրամորթում երեկվա դեպքից հետո կրակոցներ չեն հնչել, իրավիճակը հանգիստ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` նշելով, որ մի շաբաթվա մեջ սա արդեն երկրորդ դեպքն է, որ ադրբեջանցիները կրակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ եւ ստիպում են, որ դադարեցնեն աշխատանքները:

«Կրակոցներով եւ նման գործելակերպով Ադրբեջանը փորձում է հնարավորինս անտանելի դարձնել կյանքն Արցախում եւ բնականոն կյանքը խաթարվում է: Պարզ է, եթե գյուղատնտեսական աշխատանքներ չեն տեղի ունենում, մարդիկ եկամտի աղբյուրից զրկվում են եւ սկսում են մտածել արդեն իրենց բնակավայրերը լքելու մասին: Ընդհանրապես, ադրբեջանցիների գործողությունները էթնիկ զտման եւ ցեղասպանական տարրեր է իր մեջ պարունակում եւ այդ քաղաքականության շարունակությունն է»,-ասաց նա:

Արցախի ՄԻՊ կարծիքով` Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը չի փոխվել եւ չի փոխվելու. «Եթե որեւէ մեկը մտածում է կամ հավատում է Ադրբեջաբնի կողմից տրվող խոստումներին, որ ադրբեջանի կազմում կարող է ապահովվել Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ուղղակի աբսուրդային է եւ անհեթեթություն է դա»:

Գեղամ Ստեփանյանը նշեց, որ իրենք 2 տարի անընդհատ բարձրաձայնել են Ադրբեջանի այս քաղաքականության մասին, եւ չի կարծում, որ Հայաստանի իշխանություններ սա չէին հասկանում:

«Կարծում եմ, իշխանությունները փորձում էին խաղաղության ճանապարհով գնալ, բայց փաստերն ու գործընթացները ցույց տվեցին եւ Հայաստանի իշխանություններին եւ միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը կեղծ խաղաղասիրության քողի տակ ուղղակի իրցեղաասպանական նկրտումներն է առաջ մղում, եւ դա է պատճառը, որ ՀՀ կառավարության ղեկավարն արդեն հստակ եւ աներկբա խոսում է այդ մասին»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնեկ էինք, որ նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաներում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ, մեկ քաղաքացի վնասվաքծներ է ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս