«Մեծ քսանյակի» այս գագաթնաժողովը սովորականի պես չի լինելու․ Ռիշի Սունակը խոստացել է քննադատել Ռուսաստանին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը խոստացել է G20 գագաթնաժողովում քննադատել Ռուսաստանին՝ Ուկրաինայում ծավալած գործողությունների համար։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph–ը։
««Մեծ քսանյակի» այս գագաթնաժողովը սովորականի պես չի լինելու: Մենք կքննադատենք Պուտինի ռեժիմին»,- խոստացել է Սունակը:
Արտահայտելով իր տեսակետը միջազգային համագործակցության և ինքնիշխանության հարցերի առնչությամբ, նա պաշտոնական Մոսկվայի գործողությունները բնորոշել է որպես ապակառուցողական և վստահեցրել է, որ «Միացյալ Թագավորությունը դաշնակիցների հետ միասին կաշխատի շոշափելի առաջընթացի հասնել տնտեսական խնդիրների լուծման գործում»:
Նշենք, որ Կրեմլը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Ինդոնեզիա և չի մասնակցի G20-ի գագաթնաժողովին։