Բաժիններ՝

Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ թթու կաղամբ եք ուտում

Թթու կաղամբը իսկական հրաշագործ է։ Դրա օգուտների մասին գրված է գիտական ​​ուսումնասիրություններում, ամսագրերում և բլոգներում: Elle.ru-ն պարզել է, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր թթու կաղամբ ուտեք։

Մազերի և եղունգների գեղեցկություն

Թթու կաղամբը պարունակում է յոդ և նիկոտինաթթու՝ տարրեր, որոնք մազերին ուժ և բնական փայլ են հաղորդում։ Այս քիմիական տարրերի օգնությամբ ամրանում են եղունգների թիթեղները։ Այսպիսով, թթու կաղամբը խորհուրդ է տրվում ուտել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են պահպանել բնական գեղեցկությունը:

Լավ մարսողություն

Թթու կաղամբը պարունակում է մեծ թվով միկրոօրգանիզմներ, որոնք օգտակար են մարդու համար։ Կաթնաթթվային բակտերիաները, որոնք հանդիսանում են պրոբիոտիկներ և նախաբիոտիկներ, նպաստում են աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությանը: Մարինացված բանջարեղենի շնորհիվ աղիքային միկրոֆլորան սկսում է արտադրել հատուկ նյութեր, որոնք օգնում են կանխել շաքարախտի զարգացումը և ճարպերի կուտակումը։

Պայքար ցելյուլիտի դեմ

Կաղամբը պարունակում է վիտամին K՝ կարևոր տարր կանանց առողջության համար, որից կախված է կոլագենի արտադրությունը։ Այն սպիտակուց է, որը մեր մարմինը դարձնում է առաձգական և հարթ:

Օգուտ սրտին

Վիտամին K-ն կանխում է կալցիումի կուտակումը զարկերակներում, հետևաբար՝ նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման վտանգը։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս