Ներկայացնելու ենք Զինված ուժերի կազմալուծմանն ուղղված հատուկ նպատակադրված գործողությունները
«Մեր քննարկումների նպատակն իշխանության կողմից սահմանադրական ինստիտուտների ձևախեղման, սահմանադրական մարմինների զավթման ծրագրավորված մոտեցումները հստակ բացահայտելն է` ի խնդիր իրենց ազգակործան ծրագրերի իրականացման, որը տվյալ դեպքում պայմանավորված է հենց հայոց պետականությանը սպառնացող վտանգներով»,- «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա տեղեկացրեց, որ այս առնչությամբ լինելու են առանձին քննարկումներ, փաստերով են ներկայացնելու կատարվածը, որպեսզի հանրությունը տեսնի, թե ինչպիսի հակաիրավական, հակաքաղաքական մեթոդներով է իրականացվում այս զավթման գործընթացը։
«Իրականացվելու են նաև առանձին ներկայացումներ իրավապահ մարմինների գործողությունների ուղղությամբ՝ դատախազություն, քննչական մարմիններ, ոստիկանություն և այլ իրավապահ մարմիններ։ Փաստաբանական համակարգի անկախության նկատամամբ իշխանության հարձակումներն են առանձին ներկայացվելու, ինչպես նաև՝ Զինված ուժերի կազմալուծմանն ուղղված գործողությունները՝ որպես հատուկ նպատակային գործողություններ: Այդ թվում՝ 44-օրյա պատերազմի համար պարարտ հող ստեղծելու և պարտության տանելու հարցը»,- պարզաբանեց Արծվիկ Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում