Հայրենիքի սահմանները պաշտպանելիս` հերոսաբար զոհվել է Վազգեն Վահանի Անդրեսյանը
Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս` հերոսաբար զոհվել է մեր համաքաղաքացի, Ճամբարակի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Վազգեն Վահանի Անդրեսյանը, ծնված` 2003 թվականին։ Այս մասին հայտնում են Հրաադանի համայնքապետարանից։
Սեպտեմբերի 13-ից մինչ այսօր հարազատները լուր չունեին հերոսից։
Հերոս հայորդու հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` նոյեմբերի 6-ին, Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Վանատուր թաղամաս)` ժամը 17:00-ին:
Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը` նոյեմբերի 7-ին, ժամը 13:00-ին:
Հերոսի աճյունը կամփոփվի Կոճոռի Զինվորական պանթեոնում:
Մեր զորակցությունն ենք հայտնում հերոսի ընտանիքին և հարազատներին։
Հավերժ փառք ու խոնարհում հանուն հայրենիքի պաշտպանության անմահացած հերոսներին: