Սրճային դիետա. սուրճն իսկապե՞ս օգնում է նիհարել
Սուրճն առավոտյան ամենահայտնի ըմպելիքն է։ Այն անգամ օգնում է նիհարել:
Սրճային դիետայի կանոնները
Իրականում սրճային հատուկ դիետա չկա։ Եվ այն, ինչ կարող եք գտնել համացանցում, պարզապես թեմայի տատանումներ են: Սնուցման համակարգի ամենաանվնաս տարբերակը ներառում է հետևյալ սննդակարգը.
- Նախաճաշ – մեկ բաժակ սև սուրճ՝ առանց շաքարի
- Առաջին նախուտեստ – մեկ բաժակ սև սուրճ՝ առանց շաքարի
- Ճաշ – թեթև ապուր, աղցան, մի կտոր խաշած հավի միս և մեկ բաժակ սև սուրճ՝ առանց շաքարի
- Երկրորդ նախուտեստ – կաթով սուրճ
- Ընթրիք – կաթնաշոռի մի փոքր բաժին
Ինչպես տեսնում եք, նման դիետան առողջ անվանել հնարավոր չէ։
Եվ մենք խորհուրդ չենք տա նույնիսկ երկու օր հավատարիմ մնալ դրան: Սակայն, եթե, այմուամենայնիվ, ցանկանում եք հետևել սրճային դիետային, ապա Lisa.ru-ն առանձնացրել է մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն նիհարել առանց օրգանիզմին վնաս հացնելու:
Ո՞ւմ է հակացուցված սրճային դիետան
Ինչպես ցանկացած դիետա, այս մեկն էլ ունի իր սահմանափակումները: Այսպիսով, սրճային դիետան հակացուցված է ցանկացած քրոնիկ հիվանդության, ինչպես նաև ստամոքս-աղիքային համակարգի հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում։
Սրուճը և առողջ դիետան
Կարո՞ղ է արդյոք սուրճն ինքնին առողջ սննդակարգի մաս լինել: Պատասխանը դրական է։ Եթե չունեք զգայունություն և խնդիրներ ստամոքսի կամ աղիքների հետ, կարող եք սուրճ խմել օրական 3-4 անգամ:
Արդյունքում մասնագետները եզրահանգման են եկել, որ սրճային դիետան անօգուտ է, եթե բավարար չափով չեք քնում և մարզվում: Մի մոռացեք դրա մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ unsplash.com