Իտալիայում հայտարարել են, որ Հռոմի կողմից Կիեւին ռազմական օգնության տրամադրման պայմանները չեն փոխվել

Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն կարծում է, որ Հռոմի կողմից Կիեւին ռազմական օգնության տրամադրման պայմանները չեն փոխվել: «(Դեկրետները) եղել են հինգը, եւ ես չեմ կարծում, թե այն պայմանները, որոնք սահմանել են դրանք մեկը մյուսի հետեւից, փոխվել են,- ասել է նա նոյեմբերի 4-ին Avvenire թերթում հրապակված հարցազրույցում:- Այնպես որ եթե կանխատեսումներ անենք, ապա կասեմ, որ եթե Ուկրաինայում իրադրությունը չփոխվի, ապա (ռազմական օգնության նոր փաթեթը) կլինի»:

Նոյեմբերի 1-ին Il Messaggero թերթը, վկայակոչելով կառավարական աղբյուրների, հայտնել Է, որ Իտալիայի իշխանությունները դադարեցել են Ուկրաինա զենքի առաքման նոր՝ վեցերորդ, դեկրետի քննարկումը մինչեւ ՆԱՏՕ-ի հետ ցուցակների համաձայնեցումը: Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին արդեն հավաստել է մտադրությունը՝ շարունակելու օգնություն ցույց տալ Ուկրաինային թե՛ խորհրդարանում ելույթի ընթացքում, թե՛ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս