Բաժիններ՝

Աստծու շնորհը գալիս է եղբոր միջոցով

– Թող որ մենք մի նպատակ ունենանք՝ սեր Քրիստոսի, Եկեղեցու և մերձավորի հանդեպ,- ասում էր հայր Պորֆիրիոսը։- Սերը, Աստծուն ծառայելը, բաղձանքը, միավորումը Քրիստոսին ու Եկեղեցուն՝ արդեն իսկ դրախտ է այստեղ՝ երկրի վրա։

Իսկ ի՞նչ է սերը Քրիստոսի հանդեպ։ Քրիստոսի հանդեպ սերը սեր է և՛ մերձավորի նկատմամբ, և՛ օտարների, և՛ անգամ թշնամիների։ Քրիստոնյայի հոգին ցավում է բոլորի համար, ուզում է, որ բոլորը փրկվեն, բոլորը ճաշակեն Աստծու Արքայությունը։ Ահա, թե որն է քրիստոնեությունը՝ եղբոր հանդեպ տածած սիրո միջոցով հասնել Աստծու հանդեպ սիրուն։

Այն ժամանակ, երբ մենք ձգտում ենք դրան, կամենում ենք դա և անգամ, երբ արդեն արժանի ենք լինում դրան, դեռևս ոչինչ տեղի չի ունենում։ Որովհետև Աստծու շնորհը գալիս է եղբոր միջոցով։

Երբ մենք սիրում ենք եղբորը՝ սիրում ենք Եկեղեցին, ուստի և՝ Քրիստոսին։ Մենք ևս Եկեղեցու մաս ենք։ Հետևաբար, սիրելով Եկեղեցին՝ սիրում ենք նաև ինքներս մեզ։

Կարդացեք նաև

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930