Լևոն Տեր-Պետրոսյան. Ընկերոջս՝ Վահե Շահվերդյանի հիշատակին
Վահեին (Ֆլոբերին) ճանաչում եմ 1959 թվականից, երբ երկուսս էլ Պիոներ պալատի թատերական խմբի, իսկ հետագայում նաև Ալյումինագործների մշակույթի տան ժողովրդական թատրոնի խաղընկերներ էինք: 1963 թվականին թե՛ ես, թե՛ նա որոշել էինք ընդունվել Թատերական ինստիտուտ:
Բայց մեր բախտից ինստիտուտն այդ տարի ընդունելություն չկազմակերպեց: Վահեն ընդունվեց Երևանի պետհամալսարանի ֆիզմաթ ֆակուլտետ, իսկ ես՝ բանասիրական ֆակուլտետի արաբական բաժին: Վահեն ավելի հետևողական գտնվեց և երկու տարի անց լքեց համալսարանն ու ընդունվեց Թատերական ինստիտուտ:
Այդպես մեր ճամփաները բաժանվեցին, բայց մեր ընկերությունը շարունակվեց մինչև այս պահը: Վահեի տաղանդը և վաստակը ես չէ, որ պետք է գնահատեմ: Դրանք գնահատել են թատերական հանրույթը և ժողովուրդը: Խորապես ցավակցում եմ նրա հարազատներին, գործընկերներին և մեր ողջ ժողովրդին՝ նման տաղանդաշատ արվեստագետին և հրաշալի մարդուն կորցնելու առիթով:
Լևոն Տեր-Պետրոսյան