«Սոչիում քիչ հետո, առանց հայկական կողմի մասնակցության, կմեկնարկի Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը»․ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում տրում է․ «Սոչիում քիչ հետո, առանց հայկական կողմի մասնակցության, կմեկնարկի Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը։
Պուտինը ներկայացնում է ՌԴ-ն։
Ալիեւը՝ Ադրբեջանը։
Իսկ ո՞ւմ է ներկայացնում Փաշինյանը:
Բոլորին, բացի Հայաստանից։
Լավագույն դեպքում նա կարող է ներկայացնել ՔՊ-ի կապիտուլյանտ խմբակը, իսկ ավելի հավանական է կսպասարկի թուրքանատօական շահեր։
Հետեւաբար, առանց հայկական կողմի մասնակցության ու շահերի պաշտպանության ռեալ չէ որեւէ հայանպաստ արդյունք ակնկալել բանակցություններից»։