ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում շտապ վերսկսել հացահատիկի գործարքը․ Reuters
Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին կոչ է արել վերանայել հացահատիկի գործարքին մասնակցությունը դադարեցնելու իր որոշումը եւ շտապ վերսկսել այն, հայտնում է Reuters-ը։
Հրատարակության տվյալներով՝ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է արել նաեւ «դադարեցնել պարենը որպես զենք օգտագործել»։
Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել է իր մասնակցությունը հացահատիկի գործարքին։ Դա արվել է Սեւաստոպոլում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։