 
                        Ծովագյուղում այրվել է մոտ 150 հակ պահեստավորած անասնակեր
 
                                    Հոկտեմբերի 30-ին, ժամը 02։01-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:32-ին, մարվել՝ 02։44-ին։ Այրվել է մոտ 150 հակ պահեստավորած անասնակեր։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        