 
                        Նարեկ գյուղում որոնողական աշխատանքները շարունակվում են
 
                                    Հոկտեմբերի 29-ին, ժամը 20։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նարեկ գյուղի սարերում կորել են երեք քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 00։40-ին փրկարարները հայտնաբերել են Ռ․ Ս․-ին (ծնված 2009 թ․) և Ա․ Մ․-ին (ծնված 1970 թ․)․ Կ․ Ս․-ի որոնողական աշխատանքները շարունակվում են:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        