«Եկեք սպասենք». Պեսկովը՝ Սոչիում ռուս խաղաղապահների մանդատի երկարացման՝ Փաշինյանի առաջարկի մասին

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց, որ պատրաստ է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ կայանալիք առաջիկա հանդիպմանը ձևակերպել ռուս խաղաղապահ առաքելության՝ Արցախում ներկայության ժամկետների երկարացումը մինչև 20 տարով:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Սոչիում պատրաստ եմ ստորագրել փաստաթուղթ, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայացվածությունը անվերապահորեն ապահովվի 10-15-20 տարով»,-ասել է նա:

Նա նաև առաջարկել է, որ այդպիսի առաջարկությամբ հանդես գա Վլադիմիր Պուտինը: Փաշինյանը հավելեց նաև, որ նա ինքը կարող է դա անել, բայց այդ դեպքում ՌԴ-ն պետք է աջակցի այդ նախաձեռնությանը, իսկ այդ դեպքում ՌԴ-ն չի կարողանա որոշել իր ներկայացվածության ժամկետները Լեռնային Ղարաբաղում:

«Դա եռակողմ փաստաթուղթ է, և եթե մենք ու Ռուսաստանը պայմանավորվենք, ապա կլինենք մեծամասնություն»,-ասել է Փաշինյանը:

Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Ria.ru-ի՝ Ղարաբաղի հարցով փաստաթղթերի ստորագրման հնարավորության վերաբերյալ, կոչ է արել սպասել առաջնորդների հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը:

Տեսանյութեր

Լրահոս