«Նիկո´լ, քո միտումնավոր պարտությունն ու մորթապաշտ տեսակն է հասցրել նրան, որ այսօր, թքած ունենալով ՀՀ իշխանությունների վրա, հայտարարում են, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Կա՞ երկիր, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս չի համարում, թող հայտարարի»՝ այսօր այսպիսի թրքաբարո միտք է ասել հայկական խավարամտության ու դավադրությունների գերաստղ Նիկոլը:
Այո, մինչև 2018թ., աշխարհի երկրների մեծ մասի համար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եղել է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում կարգավորման ենթակա հարց: Երկրների ճնշող մեծամասնությունն աջակցում էին ԵԱՀԿ ՄԽ գործընթացին, որի գործունեության առանցքում էր ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը: Երկրների ճնշող մեծածասնությունը` հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մինչև 2018թ. չեն հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչում են որպես Ադրբեջանին անքակտելի մաս:
Նիկո´լ, քո միտումնավոր պարտությունն ու մորթապաշտ տեսակն է հասցրել նրան, որ այսօր, թքած ունենալով ՀՀ իշխանությունների վրա, հայտարարում են, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է:
Քեզ վռնդելուց որոշ ժամանակ հետո, համոզված եմ, որ աշխարհի շատ երկրներ նորից պատշաճ ուշադրություն են դարձնելու Արցախի ժողովրդի անվտանգության երկարաժամկետ երաշխիքների և ինքնորոշման իրավունքի իրացման վրա: Դրա համար ենք ասում, մի ստորագրիր որևէ թուղթ, որը ենթադրում է Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, և օր առաջ հեռացրեք ձեր կործանարար թրքամետ ներկայությունը ՀՀ իշխանությունից:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն այսօր էլ է հնարավոր առաջ մղել, բայց դու չես անում, որովհետև.
Ա) վաղուց դավաճանել ես Արցախին ու հայկական շահերին.
Բ) կապիտուլյացիա ես ստորագրել և պատրաստվում ես երկրորդ կապիտուլյացիան ստորագրելուն:
Հ.Գ. ՔՊ թափառախմբի այսօրվա հավաքույթում հնչած մտքերը դարձել են ադրբեջանական կայքերի ոգևորության նյութեր»: