Բաժիններ՝

Բրյուսովի ռեկտորին կընտրեն ձմռանը

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաց մրցույթ է հայտարարել՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի` ռեկտորի պաշտոնի համար:

Այս պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բն­օրինակներով) ներկայացնել 2022թ. հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 25-ը` ժամը 09:00-ից 18.00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին՝ առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0002, Թումանյան 42, ԲՊՀ, Առաջին մասնաշենք, թիվ 304(Ա) աշխատասենյակ, Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Հ. Փիլավջյան):

Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում:

Կարդացեք նաև

Ի դեպ, համալսարանի ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 27-ին հրապակված հաղորդագրության մեջ նշված է, որ համալսարանի բոլոր ստորաբաժանումները միասնական են ռեկտորի թեկնածուի առաջադրման հարցում։ Բոլոր գիտաուսումնական, վարչական և ուսումնաօժանդակ ստորաբաժանումները միասնաբար առաջադրել են գործող ռեկտոր Կարինե Հարությունյանի թեկնածությունը:

Նշվում է, որ այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է բուհի միասնական դիրքորոշումը։

Գործող ռեկտորի ղեկավարությամբ բուհն ապրել է զարգացում, գրանցել բազում հաջողություններ։

Հիշեցնենք, որ կառավարության որոշման նախագծի հանրայնացումից հետո Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն օրեր շարունակ բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ «Բրյուսովի ուսանողը հաղթելու է», «Մենք պահանջում ենք արդարություն», «Չենք ձուլվելու» վանկարկումներով: Դասերը վերսկսվեցին, երբ հոկտեմբերի 21-ին, ՀՀ փոխվարչապետ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը  հանդիպեց  համալսարանի պատվիրակության հետ:

Տեսանյութեր

Լրահոս