Դաշնակցության անօրինական թևն է, որ Սփյուռքի 0․001 տոկոսն է կազմում․ Սինանյանը՝ իրեն Սփյուռքում ոչ բարյացակամ ընդունելու մասին

Հայաստան-Սփյուռք համաժողովի հրավերները եղել են անհատներին, որևէ կազմակերպություն հրավեր չի ստացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ կարող է անգամ հանրայանցնել ուղարկված նամակները։

Հարցին՝ ինչու են կաթողիկոսները մերժել հրավերը, Սինանյանը պատասխանեց․ «Իրենք նամակ են գրել, որի մեջ ոչ շատ կոնկրետ նշել են, որ նպատակահարմար չեն գտել և այլն, երևի նպատակահարմար չեն գտել»։

Սինանյանը անհեթեթություն որակեց այն խոսակցությունները, թե Սփյուռքում իրեն և առհասարակ օրվա իշխանություններին ոչ բարյացակամ են վերաբերում։

«Նույն դաշնակցական երիտասարդների խումբն է, նրանք Սփյուռքի 0․001 տոկոսն են կազմում։ Այդ թևը Դաշնակցության անօրինական թևն է, որովհետև Արևմտյան ափի կենտրոնական կոմիտեն բաղկացած է շատ հայրենասեր, գաղափարական դաշնակցականներից։ Մի օրինակ բերեմ, Միացյալ նահանգներում 10 օրվա մեջ ես ունեցել եմ 39 հանդիպում և այդ անօրինական թևը մոբիլիզացրել է մի խումբ երեխաների ու կարողացել մոտ 45 րոպեով խանգարել 39 հանդիպումներից մեկը»,- ասաց Զարեհ Սինանյանը։

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ Հայաստան-Սփյուռք համաժողովը կտապալվի մասնակիցների չներկայանալու պատճառով, Սինանյանն ասաց՝ ոչ։
Սփյուռքի հարցերով հանձնակատարը, խոսելով ներդրումներից, պատասխանեց․

«Անշարժ գույքից սկսած մինչև արևային էներգիայի ոլորտներումներ ծրագրեր կան։ Ես չեմ նկատել, որ Սփյուռքի ներդումները պակասել են, համենայն դեպս մինչև 2018թ-ի հետ համեմատած չեն պակասել»։

Տեսանյութեր

Լրահոս