«Էսպես որ գնաց՝ թուրքական միջանցքը Սյունիքով ու Վայոց Ձորով չի անցնելու, այլ հենց Արարատյան ու Շիրակի դաշտավայրերով»

Դիրիժոր Վահե Բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հրապարակը» գրում է, որ Վաղարշապատում (Էջմիածնում) կառուցելու են հրեական սինագոգ, որ տարածաշրջանում ամենամեծ կենտրոնը պիտի լինի:

Ա. Էդ սինագոգն ո՞ւմ համար են կառուցում, մանավանդ հենց Վաղարշապատում` Մայր Տաճարի ու Մայր Աթոռի հարևանությամբ, Վաղարշապատում հրեական համայնք կա՞։

Բ. Հիմա որ բողոքի ալիք բարձրանա` ասելու են հակասեմիթ ֆաշիտներ ենք, ու առաջինը ասելու է ու տարածելու է Ալիևը.

Գ. Գոնե ինչ–որ մեկը, մանավանդ այսօր` վտանգված Սյունիք ունենալով, մտածե՞լ է Պարսկաստանի արձագանքի մասին ու թե ինչպիսին կլինի այդ արձագանքը…

Եթե Կապանում բացվում է Իրանի հյուպատոսություն, իսկ Վաղարշապատում սինագոգ, հստակ տեսնում ես Հայաստանի հերթական մասնատումը երկու բևեռների մեջ:

Էսպես որ գնաց՝ թուրքական միջանցքը Սյունիքով ու Վայոց Ձորով չի անցնելու, այլ հենց Արարատյան ու Շիրակի դաշտավայրերով»:

Տեսանյութեր

Լրահոս