Ինչպիսին պետք է լինի սպայական դասը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի

Կառավարության հերթական նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հետևյալ «միտքը կարևորեց».

«Ընդհանրապես, ցանկացած երկրում սպայական խավը պետության կարևորագույն հենսայուներից մեկն է, և մենք, օբյեկտիվ հանգամանքերի բերումով, այսօր մեր սպայակազմի մեջ ունենք բազմաթիվ մարդիկ, որոնք իրենց առաջին մասնագիտությամբ մանկավարժ են, գիտնական են, ինժեներ են, ևմեզ հայտնի հանգամանքների բերումով՝ նրանք դարձել են սպաներ:

Անկախության առաջին տաիներին հասկանալի և ընդունելի գործընթաց էր, բայց կարծում եմ՝ 30 տարվա արդյունքներով նման քաղաքակնություն շարունակելը պրոբլեմատիկ է, որովհետև սպայական դասը բոլորովին ուրիշ երևույթ է, և սպակայան դասը պիտի լինի սպայական դաս»:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ բուհական համակարգի փոփոխությունների համատեքստում քննարկում են ՀՀ-ում սպայական կրթական հաստատութուն ունենալու հարցը:

Տեսանյութեր

Լրահոս