Արմեն Աշոտյանն ու Հայկ Մամիջանյանը հանդիպել են ԵԺԿ գլխավոր քարտուղար Թանասիս Բակոլասին
Արմեն Աշոտյանը ֆեյսոբուքյան իր էջում գրել է․ Այսօր Բրյուսելում ես և Հայկ Մամիջանյանը հանդիպել ենք Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Գլխավոր քարտուղար պարոն Թանասիս Բակոլասին։
Հանդիպման ընթացքում ներկայացրել ենք Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող գործընթացների մասին մեր գնահատականները, անդրադարձել ենք գլոբալ և տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներին, բարձրաձայնել ենք հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կարծիքը։
Մտքեր ենք փոխանակել եվրոպական ամենախոշոր կուսակցության և ՀՀԿ-ի միջև հետագա հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ։
Մեր կուսակցական կապերը, հնարավորությունները և դիվանագիտությունը շարունակելու է ծառայել բացառապես հայկական ազգային շահերին։