Հայաստանյան բանկերի զուտ շահույթը նախորդ տարի գերազանցել է 100 միլիոն դոլարը
Հայաստանյան 22 բանկերի զուտ շահույթը հարկումից հետո 2012 թվականին կազմել է 42 միլիարդ 424 միլիոն դրամ կամ մոտավորապես 104 միլիոն դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը։
Բանկերի տամախառն եկամուտները կազմել են 412.6 միլիարդ դրամ, ծախսերը՝ 358.1 միլիարդ դրամ։
Շահույթը մինչև հարկումը կազմել է 54.4 միլիարդ դրամ, հարկումից հետո՝ 42.4 միլիարդ։