Կոտայքի մարզում հայտնաբերվել են «քրեական հեղինակություններ», մեծ քանակի զենք-զինամթերք. Shamshyan.com
SAMSHYHAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Կոտայքի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա։
Հոկտեմբերի 12-ին ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ էր ստացել հանրապետությունում տեղի ունեցած առանձնապես մի քանի ծանր հանցագործություններ կատարողների վերաբերյալ, ու արդեն հոկտեմբերի 14-ին ոստիկանները, վստահ լինելով, որ տեղեկությունները հավաստի են, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում քննիչը միջնորդություն է ներկայացնում դատարան, որպեսզի խուզարկություններ կատարվեն որոշ հասցեներում։
Արդեն տեղում հայտնաբերվում է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 5 մմ տրամաչափի 9 հատ փամփուշտներով, 1 հատ արտասահմանյան տեսակի ատրճանակ, դարձյալ՝ լիցքավորված 9 հատ 9 մմ տրամաչափ փամփուշտներով, մարտական վիճակում 1 հատ «Սայգա» տեսակի ինքնաձիգ՝ թվով 19 հատ փամփուշտներով լիցքավորված, ինքնաձիգի փամփուշտատուփ, որի մեջ եղել են փամփուշտներ, 2 հատ զրահաբաճկոն և 1 հատ զրահագոտի։
Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ այդ ամենը պատկանում է Երևանի բնակիչ, քրեական պատմություններով հայտնի 39-ամյա Դավիթ Իսպիրյանին։ Վերջինս նույնպես հայտնաբերվել է և հայտնել է, որ այդ ամենը պատկանում է իրեն։
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում