Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Սեբաստիեն Լեկորնուի հետ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր ֆրանսիացի գործընկեր Սեբաստիեն Լեկորնուի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ֆրանսիացի գործընկերոջը տեղեկություններ է փոխանցել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ հնարավոր սադրանքի մասին։ Այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 23-ին հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների միջև։ Կողմերը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, որը «կայուն միտում ունի դեպի հետագա անվերահսկելի էսկալացիայի»։

Նախարարությունը հայտնել է, որ Շոյգուն ֆրանսիացի գործընկերոջը փոխանցել է իր մտահոգությունները Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» կիրառմամբ հնարավոր սադրանքների վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31