Եթե Հայաստանը կատարի ստանձնած պարտավորությունները, ապա կդառնա տարածաշրջանի կարևոր դերակատարներից մեկը․ Չավուշօղլու
![](https://168.am/wp-content/uploads/2022/10/2022-10-17-7b43e78b-6e1e-4c7a-802d-43f1bd41c85c.jpg)
Եթե Հայաստանը կատարի Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների համաձայն ստանձնած պարտավորությունները, ապա կդառնա տարածաշրջանի կարևոր դերակատարներից մեկը։
Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները օգուտ կտան նաև Հայաստանին։