«Թուրքական բանակը քիմիական զենք է օգտագործել». թուրք բժիշկների միության նախագահ

Թուրք բժիշկների միության նախագահ պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն հայտարարել է, որ թուրքական բանակը «ահաբեկիչների» հետ բախումների ժամանակ քիմիական զենք է օգտագործել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական հեռուստալիքներից մեկին հյուրընկալված Ֆինջանջըն նշել է, որ ինքն այդ եզրակցությանը եկել է՝ զննելով է սպանված «ահաբեկիչների» (քուրդ զինյալների-խմբ.) մարմինները:

«Ավելի վաղ էլ եմ զննել: Նյարդային համակարգը ուղիղ ախտախարող գազերից մեկն է օգտագործվել: Քիմիական զենքի տարբեր տեսակներ կան, և չնայած դրանց օգտագործումն արգելված է, միևնույնն է տեսնում ենք, որ բախումների ժամանակ օգտագործվում է»,- ասել է թուրք պրոֆեսորը՝ ավելացնելով, որ դրա համար Թուրքիայի վերաբերյալ հետաքննություն պետք է իրականացվի:

Նշենք, որ այս հայտարարությանը կոշտ են արձագանքել Թուրքիայի իշխանությունները: Նախագահի գլխավոր խորհրդական ու խոսնակ Իբրահիմ Քալընը այս հայտարարությունը որակել է ահաբեկչական կազմակերպությունների կազմակերպած զրպարտություն:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքն էլ գրել է, որ թուրքական բանակին «զրպարտողները» նպատակ ունեն արդարացնելու ահաբեկչական կազմակերպության (Քրդստանի բանվորական կուսակցություն-ՔԲԿ/PKK) հանցագործությունները:

Տեսանյութեր

Լրահոս