«Սրանք առանց աչք թարթելու Շուշի ու Հադրութ, Գորիս-Կապան ճանապարհ են տվել, հիմա Բրյուսովի համար «զադնի» պե՞տք է դնեն»․ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ախր շատ մուխաննաթ ենք մենք…
Նիկոլը Հայաստանը այսօր-վաղը փաստացի կարող է միացնել Թուրքիային, ՆԱՏՕ-ին, Ռուսաստանին… ում ասես, իսկ մենք դրել՝ քննարկում ենք Բրյուսովի անվան ինստիտուտը Մանկավարժականին միացնելն է ճի՞շտ, թե՞ հակառակը։
Այսպես շարունակվելու դեպքում ոչ Բրյուսովի ինստիտուտ կլինի ու ոչ էլ՝ Մանկավարժական:
Կլինի Աթաթուքի կամ Կարաբեքիրի անվան համալսարան…
Մեկն էլ կա, ասում է՝ բա Պուտինին ի՞նչ պատասխան եք տալու, որ Բրյուսովը փակեք։
Վերջն են լրիվ …
Սրանք առանց աչք թարթելու Շուշի ու Հադրութ, Գորիս-Կապան ճանապարհ են տվել, հիմա Բրյուսովի համար «զադնի» պե՞տք է դնեն։
Հայրենիք ու պետություն ենք կորցնում,իսկ սրանք արհեստական օրակարգեր են քննարկում»։