«Զարթոնքը» դատապարտում է Էդգար Ղազարյանի նկատմամբ կատարված բռնությունը
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը խստորեն դատապարտում է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ կատարված բռնությունը: Այս մասին ասված է կուսակցության տարածած այսօրվա հայտարարության մեջ։
«Կուսակցությունը կոչ է անում իշխանությանը զերծ մնալ հարցերը բռնությամբ լուծելու արատավոր վարքագծից, քանի որ այս պարագայում արդարադատությունը գլուխ է խոնարհելու՝ տեղ թողնելով ինքնադատաստանի դրսևորումներին:
Կուսակցությունը պահանջում է իրավապահ մարմիններից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը կատարած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»:
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանը բռնության է ենթարկվել երեկ առավոտյան։