Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին գործուղում է Լիոն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 19-22-ը կգործուղվի Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն):
Ղուկասյանը մեկնում է Լիոն՝ Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով: Ֆրանսիա կմեկնի նաև մարզպետի օգնականը՝ Սուրեն Քեսեջյանը։
Վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացվի վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։