Թուրք պատգամավորը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հիշեցնելով, որ 2023թ. մարտի 25-ին տեղի է ունենալու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը «Եվրո 2024»-ի շրջանակներում, Քըլըչը ասել է.
«Մեր ազգային հավաքականը գնալու է այնտեղ (Երևան։- խմբ.), գուցե մենք էլ գնանք: Կարգավորման գործընթացը դրական է ընթանում: Ադրբեջանի հետ էլ է դրական: Անհրաժեշտ է, որ պրոցեսն առաջ ընթանա առանց սադրանքների դիմելու»:
Նշենք, որ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի եղբորորդին է։