Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է համայնքային բյուջե վճարումների կարգը

Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է համայնքային բյուջե վճարումների կարգը՝ նշելով, որ Երևանի համայնքային բյուջե կատարվող ցանկացած վճարում, 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պետք է լինի միայն անկանխիկ ձևով:

Երևանի քաղաքապետարանը նաև տեղեկացնում է. «Համայնքային բյուջեի նկատմամբ տեղական հարկերի, տուրքերի և վճարների գծով ձեր պարտավորությունները կարող եք իրականացնել առցանց՝ www.Yerevan.am կայքի էլեկտրոնայիծառայություններ ն բաժնում, ինչպես նաև հետևյալ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածների միջոցով (Mobile Banking).

Հայտնում ենք, որ կանխիկ եղանակով ձեր պարտավորությունների դիմաց վճարումը կարող եք իրականացնել Երևան քաղաքի վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում գործող «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի գրասենյակներում և վճարային տերմինալների միջոցով, ինչպես նաև բանկերի սպասարկման գրասենյակներում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի միջև 29.08.2022թ. կնքված պայմանագրի համաձայն Երևան համայնքի նկատմամբ տեղական հարկերի, տեղական տուրքերի, մատուցվող ծառայությունների դիմաց վճարների, համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի վարձակալությունից կամ օտարումից առաջացող պարտավորությունների վերաբերյալ տեղակատվությունը տրամադրվում է Վարկային բյորոյին, և ձեր պարտավորությունների ժամանակին չկատարելը կարող է ազդել ձեր վարկունակության վրա:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ՝ 1-05, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների պատասխանատու բաժիններին՝ հետևյալ հեռախոսահամարներով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս