«Մեղավոր են բոլորը, բայց ոչ մենք, ավելի ճիշտ՝ նա». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեղավոր են բոլորը, բայց ոչ մենք, ավելի ճիշտ՝ նա:

– Ո՞վ է մեղավոր, որ 2018-ից հետո բանակում անտերություն էր:
– ՀԱՊԿ-ը ու նախկինները:
– Ո՞վ է մեղավոր, որ ինքնաթիռներ գնեցին, բայց հրթիռ չէին գնել:
– ՀԱՊԿ-ը ու նախկինները: Առաջինը պարտավոր էր ասել, որ այդ ինքնաթիռը սելֆի անելու համար չէր:
– Ո՞վ է մեղավոր, որ դիվանագիտությունը ձախողեցին ու պատերազմ սկսվեց:
– ՀԱՊԿ-ը ու նախկինները: Նախկիններն Ալիևին ասին հարձակվի, որ մենք իշխանության գանք:
– Ո՞վ է մեղավոր, որ ֆեյսբուքով զորահավաք էր անում գերագույնը, իսկ Արցախի առաջնագծում այն մի անմեղսունակը սուրճի բաժակով էր պատերազմող երկիր կառավարում:
– ՀԱՊԿ-ը ու նախկինները: Այդ սուրճի բաժակն իրենք էին գրպանը գցել: Իսկ ՀԱՊԿ-ը չէր ասել, որ ֆեյսբուքով պատերազմ չեն վարում:
– Ո՞վ է մեղավոր, որ Շուշին տվին:
– ՀԱՊԿ-ը ու նախկինները, որովհետև դժգույն էին ամենքը. Պայծառ էր միայն էոռատոն:
– Ո՞վ է մեղավոր, որ նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրեց ու տարածքները տվեց:
– ՀԱՊԿ-ը ու նախկինները: Սրանք երկուսն իրար հետ արդեն տվել էին, այդ թուղթն էլ ստորագրել, ինքը մեղք չունի:
– Ո՞վ է մեղավոր, որ 2020 նոյեմբերից հետո սահմաններում որևէ ամրակցման և հենակետերի կառուցման աշխատանքներ (մինչ օրս) չեն արվում:
– ՀԱՊԿ-ը ու նախկինները, որովհետև ՀԱՊԿ-ը, որ չլինի, մենք երկաթբետոնե ամրակցումների համար փող կունենանք:
– Ո՞վ է մեղավոր, որ նույնիսկ հողի խրամատ փորելու բահ չկա, բայց նախարարարությունների զուգարանները վերանորոգելու համար լիքը փող կա:
– Ա դե, ասինք ՀԱՊԿ-ը ու նախկինները, չես հասկանու՞մ:
– Լավ, լավ, մի բան էլ ասա: Կարո՞ղ է պատահել, որ ՀԱՊԿ-ը ռուսների խաղալիքն է, ինքը անվտանգության ապահովման համար չէ: Ասենք թե գլխավոր անմեղը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ից ելնում ենք (ռուս քո փչացած խաղալիքով էլ չենք խաղալու), բա ռուսների հետ անվտանգային համաձայնագրերը, բա դրանց բազաները ստեղ, դրանք ի՞նչ ենք անելու: Լսի, մի բան էլ ասա, բա երկրի կապը, հոսանքն ու գազը, երկաթգիծն ու հանքերը, որ ռուսինն են, դրանք ինչպե՞ս ենք անելու:
– Շատ ես խորանում, ես այդքան բանից տեղյակ չեմ: Ասի մեղավորը ՀԱՊԿ-ն է ու որ դուրս գանք, մեզ գազ էլ կտան ուրիշները, զենք էլ կտան, ինչ էլ ուզենք կտան:
– Իսկ դու դրա դիմաց ի՞նչ ես տալու:
– Մեռա ասելով մեղավորը ՀԱՊԿ-ն է:
հ.գ.
Երբ երկիրը տարիներ շարունակ գաղութացնում էին (մինչև օրս), շատերի պետքը չէր, որովհետև խելքները ուղղակի չի հասնում: Եվ կարևոր չէ, որ ՀԱՊԿ-երը հետևանք են, այլ ոչ պատճառ: Կարևորը զբաղմունք լինի, հանրությանը զբաղացնենք այլ մեղավորներով ու մենք հանկարծ պատասխանատվություն չստանձնենք ու հանկարծ գլխավոր պատասխանատուից չազատվենք: Ինքն ու իրենք այս ամենի հետ կապ չունեն»:

Տեսանյութեր

Լրահոս