Բաժիններ՝

Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով բեռնված 17 նավ է դուրս եկել

Հացահատիկով լցված տասնյոթ նավ հանգստյան օրերին դուրս են եկել ուկրաինական նավահանգիստներից: Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։

«Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի տեղափոխումը շարունակվում է անվտանգ ռեժիմով. Երեկ և այսօր 17 նավ է մեկնել հացահատիկով»,- ասվում է նախարարության Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում։

Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հացահատիկային միջանցքի շնորհիվ Ուկրաինայի նավահանգիստներից արտահանվող սննդամթերքի ծավալը գերազանցել է 6 միլիոն տոննան։

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ղեկավար Ռեբեկա Գրինսպենը հայտարարել է, որ Ուկրաինայից Սև ծովով արտահանվող հացահատիկի գրեթե 48%-ը գնում է զարգացած երկրներ, իսկ 52%-ը՝ զարգացող երկրներ։ Նա նշել է, որ հնարավոր չէ հստակ իմանալ, թե որն է հացահատիկի արտահանման վերջնական նպատակակետը։

Մինչ այդ, սեպտեմբերի 27-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ աշխարհի ամենաաղքատ երկրներին սննդամթերքի մատակարարման հետ կապված իրավիճակը չի փոխվում։ Սա, ըստ պետության ղեկավարի, «լիակատար խարդախություն» է Արևմուտքի կողմից։ Պուտինի խոսքով՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ Ուկրաինայի նավահանգիստները լքած 203 նավերից միայն չորսն են գնացել ՄԱԿ-ի ծրագրով ամենաաղքատ երկրներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս