«Երկրում կա և մնում է մեկ օրակարգ, սրանից դուրս ցանկացած բան կեղծ է». Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ ««ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ

• Պրոպագանդայի մասին իր կոթողային գրքում ֆրանսիացի մասնագետ Ժակ Էլյուլը նշում էր, որ պրոպագանդան չի կարող հաջող լինել, եթե չի հիմնվում հանրածանոթ հասկացությունների վրա։

• Կապիտուլյանտները գիտեն, որ միասնականության գաղափարը բանավոր և գրավոր ավանդույթով հայության շրջանում սերնդե սերունդ փոխանցված հասկացություն է։ Այդ իսկ պատճառով պատերազմից անմիջապես հետո ներդրել են այդ թեզը՝ «թող միավորվեն, օգնեն Նիկոլին, ի՞նչ են իրար տալիս» և այլն։

• Վերջերս միասնականության և համախմբան կեղծ օրակարգն առաջ է տարվում նաև կապիտուլյանտականների արցախյան ենթաթևի կողմից։ «Հայրենափրկիչ համախմբման» կոչ է արել Սամվել Բաբայանը, որ ԱՄՆ պետական քարոզչական օրգան «Ազատության» եթերում 2021 թ․-ին խաբում էր Արցախի բնակչությանը, թե «պատերազմի վտանգ մոտակա 4 տարին չկա»՝ ուղղակիորեն ջուր լցնելով կապիտուլյանտի «խաղաղության օրակարգի» ջրաղացին (https://hayaliq.com/disinformation/

• Երկրում կա և մնում է մեկ օրակարգ՝ կապիտուլյանտ իշխանություններին գահընկեց անելով ազգային իշխանությունը վերականգնելը։ Սրանից դուրս ցանկացած բան կեղծ է և փաստացիորեն՝ կապիտուլյանտների իշխանությունը երկարաձգող։

Տեսանյութեր

Լրահոս