Ֆերստապենը հաղթեց Ճապոնիայի Գրան Պրիում և ժամանակից շուտ պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը
«Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթեց Ճապոնիայի Գրանդ Պրիում:
Ճապոնական Գրան Պրիում, 53 շրջաններից հետո առաջինը եզրագծին հասավ աշխարհի գործող չեմպիոն, «Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը: Երկրորդ տեղում «Ֆերարի»-ից Շարլ Լեկլերն է, իսկ եռյակը եզրափակեց «Ռեդ Բուլ»-ի երկրորդ պիլոտ Սերխիո Պերեսը: Աշխարհի 7-ակի չեմպիոն, «Մերսեդես»-ի ավտոարշավորդ Լյուսի Հեմիլթոնը միայն 5-րդն է:
Ֆերստապենն այս հաղթանակից հետո ժամանակից շուտ պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը։