Բաժիններ՝

Duvalius djokovici. սերբ գիտնականները նոր հայտնաբերված միջատի տեսակն անվանել են Նովակ Ջոկովիչի պատվին

Սերբ գիտնականները հայտնաբերել են միջատի նոր տեսակ և որոշել են անվանել այն Duvalius djokovici՝ ի պատիվ լեգենդար թենիսիստ Նովակ Ջոկովիչի։

«Միջատի նոր տեսակը գիշատիչ է ստորգետնյա միջավայրում, իսկ Նովակը, պատկերավոր, թենիսի կորտում է գիշատիչ: Երկուսն էլ Սերբիայից են։ Այս տեսակի հայտնագործության հեղինակները Ջոկովիչի երկրպագուներն են, ինչը լրացուցիչ պատճառ հանդիսացավ տեսակը անվանելու բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն թենիսիստի և բոլոր ժամանակների գերիշխող մարզիկներից մեկի պատվին»,- shantnews-ի փոխանցմամբ՝ նշում է Սերբիայի Ռադիոն։

Նշենք, որ Մոնտենեգրոյում ավելի վաղ հայտնաբերված խխունջների նոր տեսակը ևս կրում է Նովակ Ջոկովիչի անունը:

35-ամյա Նովակ Ջոկովիչը նվաճել է 89 ATP տիտղոս։

Հիշեցնենք, որ երեկ Աստանայի մրցաշարի 1/4 եզրափակչում Ջոկովիչը հաղթել է ՌԴ-ը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս