Վրաստանի ԱԳ նախարարը հարավային հարևաններին երկխոսության հարթակ տրամադրելու պատրաստակամություն է հայտնել

Վրաստանը միշտ պատրաստ է հարթակ տրամադրել իր հարավային հարևաններին հանգիստ և խաղաղ երկխոսություն վարելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին:

«Մենք հատուկ վստահություն ենք վայելում մեր հարևանների կողմից և ապագայում միշտ պատրաստ ենք, որ Վրաստանը, Թբիլիսին դառնա մի վայր, որտեղ մեր հարավային հարևանները կկարողանան հանգիստ երկխոսություն վարել՝ բանակցություններում կոնկրետ արդյունքների հասնելու և խաղաղություն ու կայունություն հաստատելու համար։ Վրաստանի համար թիվ մեկ առաջնահերթությունը մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովումն է։ Ելնելով այս նպատակից՝ մեր երկիրը միշտ փորձել է միջնորդի դեր խաղալ մեր հարավային ընկերների հետ»,- ասել է Վրաստանի արտգործնախարարը։

Նախարարի խոսքով՝ այս գործընթացը շարունակվելու է։

Տեսանյութեր

Լրահոս