Լիբանանը խստորեն դատապարտել է տեսանյութերում հայ զինվորականների նկատմամբ ադրբեջանցիների գործողությունները
Լիբանանը խոստորեն դատապարտում է հրապարակված տեսանյութերում հայ զինվորականների նկատմամբ ադրբեջանական զինվորականների գործողությունները, որոնք Ժնևի 1949 թվականի բանաձևի կոպտագույն խախտումներ են։ Այս մասին ասված է Լիբանանի ԱԳՆ հայտարարությունում։
«Ողջունում ենք Ադրբեջանի դատախազության որոշումը տեսագրության առթիվ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Լիբանանը վերահաստատում է Ադրբեջանի իշխանություններին ուղղված իր պահանջը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, մասնավորապես Լիբանանի քաղաքացի, ազգությամբ հայ Վիգեն Էօչեկեանին», – նշում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։