Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ կառավարող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյային
Այսօր ՌԴ Յուժնո-Սախալինսկ քաղաքում ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ա. Կլիմովի հետ։
«ՀՀԿ-Միասնական Ռուսաստան. Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացումն այլընտրանք չունի»,-իր տելեգրամյան ալիքում գրել է Էդուարդ Շարմազանովը։