![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե մոդերատոր, այլ ամուր երաշխավոր. Էդմոն Մարուքյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/Edmon-Maruqyan-1.jpg)
Էդմոն Մարուքյանը twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարին։
«Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե մոդերատոր, այլ ամուր երաշխավոր՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների և Ադրբեջանի հետ ապագա տևական խաղաղության պայմանագրի կնքման համար։
Հակառակ դեպքում անհնար է համաձայնության գալ մեկի հետ, որը ձեր գլխին զենք է պահում և չի հարգում որևէ պայմանավորվածություն»։