Գիտնականները պատմել են կակաոյի անսովոր օգտակարության մասին
Կակաոն հարուստ է ֆլավանոլներով՝ հատուկ մոլեկուլներով, որոնք օգնում են կանխել սթրեսից առաջացած սրտանոթային հիվանդությունները: Ներառյալ ինսուլտը, սրտի կաթվածը և թրոմբոզը:
Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները փորձ են անցկացրել՝ առողջ տղամարդկանց մի խմբին առաջարկել են խմել մի բաժակ կակաո՝ հարուստ ֆլավանոլներով, իսկ մյուսին՝ ըմպելիք՝ առանց այդ միացությունների։ 90 րոպե անց հետազոտության բոլոր մասնակիցներին խնդրել են կատարել սթրեսի առաջադրանք:
Հետազոտողները այնուհետև չափել են կամավորների սրտանոթային ակտիվությունը հանգստի և սթրեսի ժամանակ, և գնահատել են, թե որքան լավ են աշխատում արյան անոթները սթրեսային առաջադրանք կատարելուց հետո 1,5 ժամվա ընթացքում: Պարզվել է, որ սթրեսային առաջադրանքից առաջ կակաո խմողների մոտ արյունատար անոթներն ավելի լավ են գործել։
Ապացուցված է, որ հոգեկան սթրեսը մեծացնում է արյան ճնշումը, ինչպես նաև բացասաբար է անդրադառնում էնդոթելիումի (բջջաթաղանթ) վրա, որը ծածկում է սիրտը և արյան անոթները: Եթե հաճախակի են լինում սթրեսային իրավիճակներ, դա ազդում է արյան անոթների վիճակի վրա և նպաստում սրտանոթային հիվանդությունների առաջացմանը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը