Բաժիններ՝

Լարսում մաքսանենգության դեպք է բացահայտվել

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ, վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետում կանխվել է չհայտարարագրված ապրանքների ներկրման փորձ: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Եկամուտների ծառայության փոխանցմամբ, մաքսային ծառայողների կողմից ՌԴ քաղաքացի Ս.Կ.-ին պատկանող ավտոմեքենայի մանրազնին զննության արդյունքում հայտնաբերվել է 14 հազար 451 լարիի տարբեր տեսակի ոգելից խմիչք։

Վրաստանի մաքսային օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, օրինախախտ քաղաքացու նկատմամբ որպես պատժամիջոց կիրառվել է 14 հազար 451 լարիի՝ ապրանքի արժեքի 100 տոկոսի չափով դրամական տուգանք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս