Սեպտեմբերի 13–ին հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ընթացքում Ջերմուկում զոհվել է Սարմեն Բեջանյանը
Սեպտեմբերի 13–ին հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ընթացքում Ջերմուկում զոհվել է Իջևան քաղաքի բնակիչ, ՊՆ N զորամասի զինծառայող, լեյտենանտ Սարմեն Արկադյայի Բեջանյանը:
Սարմեն Բեջանյանը ծնվել է 2000թ․, 2021թ․ «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության է անցել ՀՀ ԶՈւ–ում՝ որպես դասակի հրամանատար։
Խորին ցավակցություն ենք հայտնում Սարմեն Բեջանյանի ընտանիքին և հարազատներին։
Սարմեն Բեջանյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18։00-ին, «Փարոս» սգո սրահում։
Իջևանի համայնքապետարան