«Ում է պետք իմ հինգ համալսարան սովորելը, երբ իմ երկրի ղեկավարը Նիկոլն է»․ Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբւքյան իր էջում գրել է․ «Նիկոլը շատ լավ է անում, որ իր զրույցներով, իրականում, ծաղրի է ենթարկում կրթությունը:
Ում է պետք իմ հինգ համալսարան սովորելը, երբ իմ երկրի ղեկավարը ինքն է:
Ում է պետք ընդհանրապես կրթությունը, երբ կարելի նույնիսկ մեկ համալսարանի դիպլոմ չունենալ, բայց երկիր ղեկավարել:
Եվ ընդհանրապես ում է պետք այն մարդկանց համալսարանական կրթությունը, որ Նիկոլի առաջ գլուխ են խոնարհել:
Լավ է անում, հասնում է բոլորիդ»: