Ամենամեծ տարածքային կորուստներն ունեցել ենք Ջերմուկի հատվածում․ նրանք կարողանում են որոշակի հսկողություն սահմանել մեր ճանապարհների, երթուղիների վրա․ Մարտիկյան

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ամենամեծ տարածքային կորուստներն ունեցել ենք Ջերմուկի հատվածում:

«Չենք կարող ասել, թե այստեղ տարածքային լուրջ առաջխաղացում են ունեցել ադրբեջանցիները, իրենց հաջողվել է մի քանի մարտական դիրք գրավել, բայց այդ մարտական դիրքերը մարտավարական տեսանկյունից այդքան կարևոր չեն, ռազմավարական տեսանկյունից դրանք կարևոր են, քանի որ անմիջականորեն կախված են մեր բնակավայրերի վրա, կարողանում են որոշակի հսկողություն սահմանել մեր ճանապարհների, երթուղիների վրա: Ամենակարևորը՝ իրենց ներկայությամբ հոգեպես և բարոյապես ճնշում են մոտակա գյուղերի բնակիչներին»,- ասել է ԳՇ պետի տեղակալը:

Տեսանյութեր

Լրահոս